Անհարգելի պատվիրատուներ և պատվիրակատարներ մի քիչ գոնե մարդ մնացեք․ փաստաբան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․
Արդարների դատավարության 7-րդ թե 8-րդ ժամն էր ընթանում: Նյարդերի մակարդակում հազիվ էինք հաշտվել նույն դիկտոֆոնային շարադրանքին, երբ ելավ փոխգնդապետի ուսադիրներով մեկը ու ասաց մոտավորապես հետևյալը.
«Ես բողոքարկելու եմ Աղվան Արշակյանի* կալանքը փոխարինելու որոշումը, իսկ հիմա միջնորդում եմ կիրառել կալանք` 3 ամիս ժամկետով»:
Անհարգելի պատվիրատուներ և պատվիրակատարներ, բոլորս շատ լավ հասկացել ենք իրերի իրական դրությունը. մի քիչ գոնե մարդ մնացեք: Ձեր հոգու փրկության համար աղոթելու տեղ թողեք:
Աղվան Արշակյան – արդար մարդ, ով չի կատարել որևէ հանցանք, վերջերս հրաշքով փրկվել է գլխուղեղի քաղցկեղ հիվանդությունից. կալանքը կրելու ժամանակ հիվանդության վիճակը կտրուկ սրվել է, ինչը արձանագրվել է բոլոր իրավասու մարմինների կողմից. հրավիրված հրատապ նիստով կալանքը փոխարինվել էր տնային կալանքով:
—00—ՄԱ