Դիվանագետներն այցելել են Վեդիի նորակառույց ջրամբար

23/08/2025 20:43 Ներքին կյանք

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ընդառաջ դիվանագետները եղել են Վեդիի նորակառույց ջրամբարում՝ ծանոթանալու Հայաստանի համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ դեսպանահավաքին ընդառաջ դիվանագետների առաջին կանգառը Վեդիի ջրամբարն էր։

—00—ՄԱ