Անհետ կորածի ծնողը Փաշինյանի հետ հանդիպումից հուսախաբված է դուրս եկել

23/08/2025 16:26 Ներքին կյանք

24News-ի տեղեկություններով՝ անհետ կորածների հարազատները քիչ առաջ կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ծնողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում նշեց, որ ի վճակի չէ խոսել, շատ հիասթափված ու ջղայնացած է դուրս եկել հանդիպումից:
«Հուսախաբված եմ, սպասելիքները մեծ էին, իսկ Փաշինյանը հերքեց ամեն ինչ, պատասխան չտվեց: Բոլորս նույն վիճակում ենք»,-արձագանքեց 44-օրյա պատերազմում անհետ կորածի ծնողը:

Հերմինե Միքայելյան