Երևան-Սևան ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ վարորդը սթափ էր

23/08/2025 11:35 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 66-ամյա Անահիտ Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ