Միջպետական հետախուզման մեջ գտնվողը ներկայացել է ոստիկանություն

22/08/2025 23:47 Ներքին կյանք

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 20-ին բաժին է ներկայացել Ջրվեժի բնակիչ 17-ամյա երիտասարդ։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Նա ՌԴ իրավապահների կողմից գտնվում էր միջպետական հետախուզման մեջ՝ անձի սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: