ՀՀ դատախազությունը բաց է ոլորտային հարցերի քննարկման համար․ Վարդապետյանը՝ Ղազախստանի դեսպանին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և նշել, որ երկխոսությունը կառուցողական և կարևոր քայլ է մի շարք ուղղություններով փոխըմբռնման և համագործակցության ամրապնդման առումով:
Գլխավոր դատախազը բարձր է գնահատել դեսպան Իմանբաևի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և ընդգծել, որ ՀՀ դատախազությունը բաց է ոլորտային հարցերի քննարկման համար։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հերթական նիստի մանրամասներին:
–00—ՍՊ