Հայաստանը քննարկում է Չինաստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը

22/08/2025 22:52 Ներքին կյանք

Այսօր ընդունել եմ ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման տեսանկյունից։

Այս համատեքստում կարևորել ենք գիտության, նորարարության և տեխնոլոգիաների ոլորտները՝ ներառյալ տիեզերական տեխնոլոգիաները, կիբեռանվտանգությունը, թվայնացումը, արդյունաբերությունը»,- նշել է նա։

–00—ՍՊ