Հայաստանում ձերբակալել են ՌԴ-ում սպանության հոդվածով հետախուզվող տղամարդուն

22/08/2025 22:44 Ներքին կյանք

Հայաստանում ձերբակալել են մայիսից ՌԴ-ում սպանության հոդվածով հետախուզվող 53-ամյա տղամարդու, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով ՀՀ ԳՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունից այլ մանրամասներ չեն հայտնում։

Նշենք՝ ռուսական ԶԼՄ-ներում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանում Սպանության կասկածանքով ձերբակալվել է Իրկուտսկի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Սերգեյ Սիլկոն:

 

–00—ՍՊ