«ՀԷՑ-ի տնօրինությունը հուլիս ամսվա համար պարգևավճար չի ստացել»․ Ռոմանոս Պետրոսյան

22/08/2025 22:04 Ներքին կյանք

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը գրել է. «ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները հուլիս ամսվա համար պարգևավճարներ չեն ստացել, ինչի արդյունքում ընկերության աշխատանքի վարձատրության ֆոնդում ունենք շուրջ 20 մլն ՀՀ դրամի չափով լրացուցիչ խնայողություն։

Այդ միջոցները ՀԷՑ ժամանակավոր կառավարչի առանձին հրամանով, որպես հավելյալ պարգևավճար, համաչափորեն կբաշխվեն ՀԷՑ-ի շուրջ 1.000 աշխատակիցների միջև, ում հուլիս ամսվա աշխատանքի վարձատրության գումարը (աշխատավարձ + պարգևավճար) չի գերազանցել 200 հազար ՀՀ դրամը (հարկերը՝ ներառյալ). արդյունքում վերջիններիս վարձատրությունն այդ ամսվա համար կավելանա լրացուցիչ 10-15% չափով։

Այդ խմբի մեջ մտնում են հարյուրավոր հսկիչներ, տեխնիկներ, մոնտյորներ, փականագործներ, բանվորներ, վարորդներ եւ այլ մասնագետներ. ընդհանուր՝ 947 անձ։ Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բարեխիղճ ազնիվ աշխատակիցներին»։