Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 15:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։03-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան, Իջևան, Բերդ քաղաքներում, Ոսկեպար, Աչաջուր, Կոթի գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում, Դսեղ, Լորուտ և Թեղուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
—00—ՄԱ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Չե՛նք թողնի, որ Հռչակագրի հարցը հասնի հանրաքվեին, դա կլինի ինքդ քո նվաստացման մասին քվեարկություն
-
Դավիթ Գալստյանին թույլ չի տրվել ծնողների հետ շփվել, չպիտի կիրառվեն տոտալ սահմանափակումներ
-
Դատավորը Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգեց
-
Իմ վերջին գնած պայթուցիկը կրակայրիչն է, դա համարվու՞մ է ահաբեկչության իր. Դավիթ Գալստյան
-
Էս գործի պատվիրատուները Դավիթ Գալստյանից հայրենիք են խլել, հիմա էլ ձեր ձեռքով ազատությունն են խլում
-
Առաջիկա ընտրությունները Երրորդ Հանրապետության և «Արևմտյան Ադրբեջանի» կողմնակիցների միջև են լինելու
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է