Ձերբակալվել է Արմավիրի մարզի Նորավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը

22/08/2025 13:41 Ներքին կյանք

Ձերբակալվել է Արմավիրի մարզի Նորավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը, ArmeniaSputnik-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Դպրոցի տնօրենը ձերբակալվել է վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Ձերբակալվել են նաև դպրոցի գլխավոր հաշվապահը և մի շարք այլ աշխատակիցներ։

—00—ՄԱ