ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ՀՀ–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերը։
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Վլադիմիրովկա և Ռուսին Յար բնակավայրերը
-
Գնված զենքերը հետ են ուղարկելու, բանակն էլ՝ կրճատեն, Փաշինյանը երեկ մեսիջ հղեց Ալիևին. փորձագետ
-
Մի’ ստիպեք, որ լքեմ դահլիճը, ինձ դիմեք Բագրատ Գալստանյանով. Սրբազանը՝ դատավորին
-
Ոստիկանները դահլիճում կլինեն, կկանգնեն դռան մոտ. Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատավոր
-
Փաշինյանին սպանելու միտք չեմ ունեցել, մենք չենք եկել կոտորելու համար, ՔՊ-ն պիտի պատասխան տա
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է