Իսկ ինչի՞ վրա եք պարելու, եթե ոտքի տակ հող չունենաք․ ինչ էր պատգամում գեներալ Քրիստափոր Իվանյանը

21/08/2025 22:07 Ներքին կյանք

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է

«…1994-ի սկզբներին էր: Ռազմաճակատում թեժ մարտեր էին ընթանում, իսկ խրամատներում մարդիկ չէին հերիքում: Ելնելով ստեղծված իրավիճակից Արցախում հայտարարվեց հերթական զորահավաք: Զորակոչի ենթակա էին 45-ից 50 տարեկան արական սեռի բոլոր քաղաքացիները՝ անկախ մասնագիտությունից և զբաղեցրած պատոնից: Զորահավաքային հանձնաժողովը ղեկավարում էր գեներալ Իվանյանը: Ականատեսներից մեկը պատմում է, թե ինչպես է այդ օրերին գեներալին դիմում մշակույթի նախարարության պատասխանատու աշխատողներից մեկը և խնդրում ամրացագրեր հատկացնել պարի պետական համույթի մի քանի անդամների:

Քրիստափոր Իվանովիչը քիչ լեռելուց հետո, հանգիստ պատասխանում է.

-Իսկ ինչի՞ վրա եք պարելու, եթե ոտքի տակ հող չունենաք… Նախ հարկավոր է հողը պահել, նոր միայն մտածել պարելու մասին…»,- նշել է նա։

 

 

–00—ՍՊ