Կան վիրшվորներ․ Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել

21/08/2025 18:31 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարալանջ-Արթիկ ավտոճանապարհի Հառիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել արհեստական լճակի ափի մոտ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վթար-հրդեհի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Արթիկ» բժշկական կենտրոնի շտապօգնության 2 բժիշկների բրիգադան, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Բժիշկները վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:

Հրշեջ-փրկարարներն այնուհետև մարել են ավտոմեքենայում և դրան հարակից տարածքում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունները:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները Շիրակի մարզի բնակիչներ 21-ամյա Գեորգի Չախոյանն է և 23-ամյա Վազգեն Շահբազյանը:

–00—ԱՊ