Աշխատանքս շարունակելու եմ Լոռու մարզպետի պաշտոնում. Արեն Մկրտչյան

21/08/2025 16:51 Ներքին կյանք

Աշխատանքս շարունակելու եմ Լոռու մարզպետի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Խոստանում եմ ջանք չխնայել մեր երազանքների Հայաստանի, մեր երազանքների Լոռու մարզի կերտման գործում իմ ներդրումն ունենալու հարցում։
Ի գործ»,- գրել է նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Արեն Մկրտչյանը կնշանակվի Լոռու մարզպետ:

—00—ՄԱ