Լոռիում և Տավուշում հեղեղումներից տուժածները 1 քմ-ի դիմաց 180 հազար դրամ կստանան

21/08/2025 13:28 Ներքին կյանք

ՀՀ կառավարությունը օգոստոսի 21-ի նիստում որոշեց փոփոխել 2024 թ. մայիսյան հեղեղումներից տուժած բնակիչներին փոխհատուցելու մեխանիզմը։

Ըստ այդմ՝ Լոռիի և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժածները 1 քմ-ի դիմաց 180 հազար դրամ կստանան 148 հազարի փոխարեն։

Կառավարության որոշման համաձայն՝ դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ը։

—00—ՄԱ