Ջրաշեն և Դիտակ գյուղերում 10 ժամ ջուր չի լինի

21/08/2025 09:43 Ներքին կյանք

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 10:00- 20:00-ը, կդադարեցվի Ջրաշեն,Դիտակ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

—00—ՄԱ