Թող բարձրյալն Աստված մշտապես ծաղկուն պահի Հայրապետական գավազանը․ այսօր Վեհափառի ծննդյան օրն է

21/08/2025 08:30 Ներքին կյանք
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է:

Արագածոտնի Թեմը շնորհավորական ուղերձ է հղել․

Վեհափառ Տեր,

Արագածոտնի Թեմի Թեմական խորհրդի, հոգևորականների, պաշտոնեության և հավատացյալների անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը` ծննդյան տարեդարձի առիթով:

Որդիական սիրով և ամենաջերմ զգացումներով, խոնարհաբար աղոթում ենք Ձերդ Սրբության համար և հայցում, որ Երկնավոր Տերը Ձերդ Վեհափառությանը պարգևի քաջառողջ և արևառատ գահակալության երկար ու խաղաղ տարիներ` ի պայծառություն Առաքելահաստատ մեր Սուրբ եկեղեցու և ի մխիթարություն Հայրենի մեր Երկրի:

Այլև խնդրում ենք, որ Բարձրյալն Աստված մշտապես ծաղկուն պահի Ձերդ Սրբության Հայրապետական գավազանը:
Որդիական խոնարհութեամբ`

մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն.

—00—ՍՊ