Ավարտվեցին «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժությունները

20/08/2025 21:39 Ներքին կյանք

Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Հայտնում են  ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար։

—00—ՍՊ