Անիրավ դատավորը Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում․ Բագրատ Սրբազան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Իմ աչքերի առջև մարմնացել է մեր Տիրոջ արտահայտած չափազանց կարևոր առակը անիրավ դատավորի մասին, ով Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում։ Այդ մասին դատարանում՝ իր ելույթում, ասել է կալանավորված, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը.
«Մեղադրողին հարց ունեի։ Հարց ունեի այն առումով, որ այդ բոլորը, որ կարդում է, իր համոզմունքն է, թե՞ տվել են ընթերցելու համար։
Ես շատ կուզեի, հույս էի փայփայում անկեղծորեն ասած, թեթև՝ իմ լավատեսության հետևանքով կամ արդյունքում, որ հատկապես Լիդյա Մանթաշյանի հարցով, որին ես ինը տարի ճանաչում եմ, և ասում եմ՝ այս դատարանի համար պետք է լիներ պատիվ ծափողջույններով էս դահլիճից դուրս հանել Լիդյային, և օրինակ դարձնել իրենց ընտանիքների համար, որ այդպիսի աղջիկ, կին կարող է լինել, որ պայքարում է Հայրենիքի համար»,- նշել է իր ելույթում Սրբազանը։
Հիշեցնենք՝ ընթանում է Բագրատ Սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով դատական նիստը։
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին կալանավորվել էեն հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը՝ «հեղաշրջման գործով»։
—00—ՍՊ