Այս դատարանում մեռել է արդարադատությու՛նն էլ, խի՛ղճն էլ, բարոյականությու՛նն էլ. Սրբազանը զայրացավ

20/08/2025 19:05 Ներքին կյանք

Այս դատարանում մեռել է արդարադատությու՛նն էլ, խի՛ղճն էլ, բարոյականությու՛նն էլ։ Այդ մասին դատարանում՝ իր ելությում, ասել է «քաղաքական հեղաշրջման» համար կալանավորված «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը․

«Ես շատ կուզեի, հույս էի փայփայում անկեղծորեն ասած, թեթև՝ իմ լավատեսության հետևանքով կամ արդյունքում, որ հատկապես Լիդյա Մանթաշյանի հարցով, որին ես ինը տարի ճանաչում եմ, և ասում եմ՝ այս դատարանի համար պետք է լիներ պատիվ ծափողջույններով էս դահլիճից դուրս հանել Լիդյային, և օրինակ դարձնել իրենց ընտանիքների համար, որ այդպիսի աղջիկ, կին կարող է լինել, որ պայքարում է Հայրենիքի համար։

Այս դատական պրոցեսը այլևս չկոչեք ահաբեկիչների դատ, այլ կոչեք արդարների դատ` 18 արդարների դատ, որոնց կցված են նաև 1000-ավորներ»,- նշել է Սրբազանը։

Ավելին՝ տեսանյութում։

—00—ՍՊ