Վրաստանում խեղդված տղան ընտանիքի միակ զավակն էր. դպրոցի տնօրենն ասում է՝ «եկել էր աշխարհը փոխելու»

20/08/2025 18:54 Ներքին կյանք

Օգոստոսի 16-ին Վրաստանում խեղդված երիտասարդ Արամե Կոստանյանը ընտանիքի միակ զավակն էր։ Վերջինս Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ էր։ Դպրոցի տնօրեն Աննա Գասպարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արամեին նկարագրեց որպես, հատուկ ընդունակությունների տեր, լուսավոր երիտասարդի․ «Բացառիկ, հատուկ ընդունակությունների տեր, լուսավոր երիտասարդ էր։ Բարության մարմնացում էր, ինքն եկել էր աշխարհը փոխելու»։

Տնօրենի խոսքով՝ Արամեն առանձնահատուկ կապվածություն է ունեցել իր դասղեկ Արմինե Հակոբյանի հետ։ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց դասղեկի հետ․ պարզվեց, որ արդեն երեք օր է՝ նա անկողնային պառկած է և ուշքի չի գալիս։

 

–00—ԱՊ