Երևանում բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Այսօր՝ օգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը:
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ երթևեկությունը կարճ ժամանակում վերածվել էր «աջափսանդալի»:
Վարորդներն ու քաղաքացիները նշում էին, որ 40 րոպե առաջ ահազանգել են 1-02, որպեսզի պարեկները մոտենան, սակայն այդպես էլ չեն մոտեցել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի մասին տեղեկանալով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանը նոր միայն 10 րոպե անց 2 պարեկային կարգախմբերի հետ մոտեցավ, իսկ մինչ այդ երթևեկությունը կարգավորում էին 2 երիտասարդ տղաներ:
Այս պահին պարեկները պարզում են՝ արյդո՞ք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, ինչպես նաև ավտոմեքենայի վարորդի ու մոտոցիկլավարի ինքնությունը:
—00—ՄԱ