Ով Ազգային ժողովում կփոխարինի Արսեն Թորոսյանին

20/08/2025 17:09 Ներքին կյանք

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները, քանի որ տեղափոխվելու է գործադիր։

Քաղպայմանագրի ընտրական ցուցակում պատգամավորի իր հերթին սպասող թեկնածուն ՔՊ-ական Էսթեր Այվազյանն է, ով այժմ Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի տնօրենն է։

—00—ՄԱ