Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան-Մաշտոց խաչմերուկում

20/08/2025 16:19 Ներքին կյանք

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Պարոնյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով:

Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով:

Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն:

Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան – Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ: