Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ ձերբակալվել են տեղափոխվել մի խումբ երիտասարդներ

20/08/2025 15:13 Ներքին կյանք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Սքեյթ պարկ»-ի տարածքում մի խումբ երիտասարդների միջև տեղի է ունենում վիճաբանություն, որը ուղեկցվում է փոխադարձ հարվածներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում մի խումբ երիտասարդներ կոպիտ կերպով խախտելուվ հասարակական կարգը միմյանց հարվածներ են հասցրել և հնչեցրել են հայհոյանքներ։

Ոստիկանները ու պարեկները նշված վայրից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչներ 19-ամյա Սերգեյ Պ․-ին, 16-ամյա Ա․ Շ․-ին, 27-ամյա Սերյոժա Ն․-ին և Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Ռուբեն Խ․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

—00—ՄԱ