Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանին

20/08/2025 14:23 Ներքին կյանք

24News.am-ի տեղեկություններով այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Վարդանյանին:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ին հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով ձերբակալվել է երկու անձ,այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա։

 

–00—ԱՊ