Բացահայտվել է 105 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Բացահայտվել է 105 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
– 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
– 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
– 9 դեպք՝ խարդախության,
– 7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
– 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,
– 4 դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու,
– 3 դեպք՝ սառը զենք կրելու,
– 2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, շրջանառությունն արգելված թմրամիջոցների, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, գրավառուին վնաս պատճառելու։
-Բացահայտվել են նաև բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, փաստաթղթեր կեղծելու, անհետաձգելի միջամտության որոշում չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 2 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 1-ական դեպք՝ խուլիգանության և բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 1 մարդ մահացել է, 23-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
—00—ՄԱ