ԲԸՏՄ կասեցումների արդյունքում խնայվել է տարեկան կտրվածքով 4,367,736 խմ քաղցրահամ ջուր

20/08/2025 12:11 Ներքին կյանք

ԲԸՏՄ-ն ներկայացրել է ջրային ռեսուրսների օգտագործման եվ  պահպանության ոլորտի վերահսկողության արդյունքները 2025թ. 1-ին կիսամյակի համար.

Արձանագրվել է՝

54 իրավախախտման դեպք, որից

Ձկնաբուծություն – 4

Ջրօգտագործող ընկերություններ, էլեկտրաէներգիայի արտադրություն – 14

ՏԻՄ գործունեություն և սպասարկում – 5

Արտադրություն – 17

Հանքարդյունաբերություն – 7

Այլ – 7

Կիրառվել է ՝

36 վարչական տույժ

30,150,000դր․ տուգանք

Հաշվարկվել է՝

253,574,874դր․ շրջակա միջավայրին պատճառված վնաս

Կայացվել է առանց ջրօգտագործման թույլտվության գործունեության կասեցման մասին 20 որոշում։

Կասեցումների արդյունքում

խնայվել է շուրջ 138,5լ/վրկ կամ տարեկան կտրվածքով 4,367,736խմ քաղցրահամ ջուր։

 

–00—ԱՊ