Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ․ մանրամասնում է ոստիկանությունը

20/08/2025 12:04 Ներքին կյանք

Իրազեկում․ զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքով պարգևատրված անձինք պարտավոր են 2023 թ. հունիսի 1-ից երկու տարվա ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր,

զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ։
Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը:

Մինչև 2025 թվականի հունիսի 1-ը քննության հավաստագիր և բժշկական փաստաթղթեր չներկայացրած անձինք, օրենքով սահմանված կարգով, զենքը կարող են հանձնել քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց վաճառելու կամ պե

տական ռազմականացված կազմակերպություններին՝ նվիրելու նպատակով։
Վաճառքը պետք է իրականացվի քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով՝ առուվաճառքի պայմանագրի տեսքով՝ այդ մասին նախապես տեղեկացնելով զենքի հաշվառման վայրի ոստիկանության համապատասխան ստորաբաժանում։

Անձը զենքը կարող է նվիրել նաև ցանկացած պետական ռազմականացված կազմակերպության․ այս դեպքում նվիրատուն գրավոր ներկայացնում է այդ մասին, այնուհետև ընդունվում է ՀՀ կառավարության որոշում՝ գույք ընդունելու վերաբերյալ։»։

 

–00—ԱՊ