Մեկուսացրին Կարապետյանին Եկեղեցին պաշտպանելու համար․ սա աննախադեպ է պատմության մեջ․ Բաղդասարով

18/08/2025 19:58 Ներքին կյանք

Այսօր լրանում է Սամվել Սարգսի Կարապետյանի 60-ամյակը: Այդ մասին ուղերձ է հղել ռուս քաղաքագետ, պատմաբան, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Սեմյոն Բաղդասարովը․

«Սամվել Սարկիսովիչին ես ճանաչում եմ որպես մեծ ստեղծագործողի և հոյակապ կազմակերպչի, մի մարդու, որ տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում:

Աբսուրդ է մարդուն մեղադրել սեփական եկեղեցին պաշտպանելու համար՝ մեկուսացնելով նրան․ սա աննախադեպ դեպք է ժամանակակից պատմության մեջ։

Սամվել, մեկ անգամ ևս շնորհավորում եմ քեզ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Դու դեռ երիտասարդ ես ու եռանդուն, և ես միանգամայն վստահ եմ, որ հայ ժողովրդի դավաճաններից կազմված այս բռնապետական ռեժիմը վաղ թե ուշ, բայց պատասխան է տալու սեփական չարագործությունների համար»,- նշել է նա:

Տեսանյութը՝ հղմամբ։ 

–00—ՍՊ