Հայ և ռուս ժողովուրդների սխրանքների հիշողությունը պետք է պահպանվի․ ՀՀ-ում ՌԴ-ի գործերի հավատարմատար
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Օգոստոսի 18-ին Ռուսաստանի դեսպանատունը «Ռոսսոտրուդնիչեստվոի» ներկայացուցչության հետ Արագածոտնի մարզում «Օշականի Հերոսների» հուշարձանի մոտ կազմակերպել է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Օշականի ճակատամարտի հաղթանակի 198-րդ տարեդարձին:
Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մ.Վ. Սելեզնյովը կարևորել է հայ և ռուս ժողովուրդների սխրանքների մասին հիշողության պահպանումը, ինչպես նաև պատմական անցյալը:
Միջոցառմանը մասնակցել են «Ռոսսոտրուդնիչեստվոի» ներկայացուցչության ղեկավար Վ. Պ. Ֆեֆիլովը, Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության Սահմանապահ Վարչության, 102-րդ ռուսական ռազմակայանի եւ «Էրեբունի» ավիաբազայի ղեկավարությունը, արտաքին գործերի նախարարության եւ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներ ՀՀ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչներ, Հայաստանում Բելառուսի դեսպանության ավագ խորհրդական Գ.Ս. Աքսյոնովը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներ, ինչպես նաև հասարակական ակտիվիստներ:
1827 թ. օգոստոսի 17-ին գեներալ-լեյտենանտ Ա. ի. Կրասովսկու հրամանատարությամբ ռուսական ջոկատը հայ աշխարհազորայինների հետ կատաղի մարտերի ընթացքում զսպեց բազմիցս գերազանցող պարսկական զորքերին՝ պաշտպանելով հայ ժողովրդի գլխավոր հոգևոր կենտրոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
–00—ՍՊ