Վլադիմիր Կիրակոսյանը վերանշանակվել է Էկոպարեկային ծառայության պետի պաշտոնում

18/08/2025 14:05 Ներքին կյանք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վլադիմիր Կիրակոսյանը վերանշանակվել է Էկոպարեկային ծառայության պետի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Էկոպարեկային ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Կիրակոսյանին վերանշանակել էկոպարեկային ծառայության պետի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:

—00—ՄԱ