Այսօր և վաղը ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր

18/08/2025 13:16 Ներքին կյանք

Օգոստոսի 18-ին և 19-ին հանրապետությունում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր։ Այս մասին հայտնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։

ՇՄՆ-ից հորդորում են 11։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

—00—ՄԱ