Հանուն միասնական նպատակի՝ համախմբած ժողովուրդներն ամեն ինչ կհաղթահարեն․ ռուս դիվանագետ

18/08/2025 11:08 Ներքին կյանք

198 տարի առաջ՝ օգոստոսի 17-ին տեղի ունեցավ Օշականի հայտնի ճակատամարտը, որում հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական լծից և միացվեց Ռուսաստանին։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։

Հանուն մեկ միասնական նպատակի համախմբած եղբայրական ժողովուրդները կկարողանան հաղթահարել ցանկացած փորձություն։ Այսօր Օշականի հերոսների հուշարձանի մոտ՝ Օշականի ճակատամարտի 198-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։ Նա նշեց, որ ավանդույթի համաձայն՝ օգոստոսի կեսերին գալիս են հուշարձանի մոտ՝ հարգելու ռուս զինվորների և հայ ազատամարտիկների հիշատակը, ովքեր կողք կողքի մարտնչել են թվաքանակով գերազանց հակառակորդի դեմ և թույլ չեն տվել թշնամուն հասնել Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։

«Ներկայիս բարդ, անհանգիստ ժամանակներում աա պատմության այն դասն է, որը մենք պետք է հիշենք։ Միասնական նպատակով համախմբված մեր եղբայրական ժողովուրդները կկարողանան անցնել ցանկացած փորձություն և հաղթել՝ չնայած ցանկացած հանգամանքի»,- ասաց Սելեզնյովը։

Նրա խոսքով՝ հերոսների այս սխրանքն անմահ կմնա, թե ոչ, կախված է ներկա և գալիք սերունդներից:
«Մենք պետք է հիշենք փառավոր պատմության դասերը և փոխանցենք երիտասարդներին»,- ասաց նա։

—00—ՄԱ