Սևանա լճում ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել

17/08/2025 22:16 Ներքին կյանք

Օգոստոսի 17-ին, ժամը 14։10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։

Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։

—00—ՄԱ