Մխիթարն ու մեր բոլոր հերոսները նահատակվել են` սրտում ու հոգում ունենալով մեկ նպատակ. Աբրահամյան

17/08/2025 20:42 Ներքին կյանք

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Չլիներ 44-օրյա ավերիչ պատերազմն ու դրա ողբերգական ավարտը` Մխիթար Գալեյանն այսօր կդառնար 25 տարեկան:

Կեսգիշերից` Եռաբլուրում խորհրդանշական դարձած կարգով, մարդիկ այցելում են նրա շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու և մեզ բոլորիս հիշեցնելու, որ մեր կյանքով պարտական ենք մեր հերոս նահատակներին:

Մխիթարն ու մեր բոլոր հերոսները նահատակվել են` սրտում ու հոգում ունենալով մեկ նպատակ` պաշտպանել հայրենիքը, հային ու հայի արժանապատվությունը:

Հավերժ փառք բոլոր պատերազմներում նահատակված մեր հերոսներին»:

—00—ՄԱ