Տիգրան Ավինյանը ստորագրել է Արամ Ազատյանին պաշտոնից ազատելու որոշումը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 11-ին որոշում է ստորագրել, որով Արամ Ազատյանն ազատվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։
Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 3-րդ մասի 4-րդ կետով, 112-րդ հոդվածով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով և հիմք ընդունելով Արամ Ազատյանի դիմումը՝
1. Արամ Ռաֆիկի Ազատյանին` 2025 թվականի օգոստոսի 11-ից ազատել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից և աշխատանքային վերջին օր համարել 2025 թվականի օգոստոսի 8-ը:
2.Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սուրեն Վարոսյանին»:
Ավլի վաղ Արամ Ազատյանը հայտնել էր իր պաշտոնանկության մասին ֆեյսբուքյան էջի գրառմամբ։
Հիշեցնենք, որ Ազատյանը պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու համար կալանավորվել էր, այնուհետև նրա խափանման միջոցը փոխվել էր վարչական հսկողությամբ, սահմանվել են գրավ և բացակայելու արգելք:
—00—ՄԱ