Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան ՔԿՀ-ից շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց

17/08/2025 14:34 Ներքին կյանք

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը ՔԿՀ-ում վատացել է, նրան ՔԿՀ-ից շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց։ ԲԿ-ում, սակայն, Հակոբյանը երկար չի մնացել, նախատեսված հետազոտությունները չի անցել, քանի որ կիրակի է, նրան կրկին տեղափոխել են ՔԿՀ։ Այս մասին հայտնել է նրա որդին՝ Սամվել Հակոբյանը:

Սամվել Հակոբյանը սա գնահատել է խայտառակություն։ Նրա խոսքով՝ 70-ամյա քաղաքական գործչին կալանավորել են՝ քաղաքական կարծիքն արտահայտելու համար: