Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում օգոստոսի 17-22-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի տարածքում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Երևան քաղաքում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
—00—ՄԱ