Ուշադրություն․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

16/08/2025 13:10 Ներքին կյանք

Ուշադրություն

Oգոստոսի 17-21-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին,19-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 16-ին, 19-21-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

—00—ՄԱ