Երկխոսության խնդրանքին Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է անպարկեշտ բառախաղով

16/08/2025 12:58 Ներքին կյանք

Ամերիկացի փաստաբան, Սամվել Կարապետյանի եւ Սրբազանների գործով Հայաստան այցելած Ռոբերտ Ամստերդամն արձագանքել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի վիրավորական գրառմանը։

«Երկխոսության խնդրանքին Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է անպարկեշտ բառախաղով, որը ցույց է տալիս այն անպատժելիությունը, որով այս կառավարությունը կարծում է, թե գործում է»,– գրել է փաստաբանը X–ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամստերդամին Ротердамов կհակազդենք»։

—00—ՄԱ