Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ:
«Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկանները օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու տարատեսակ 30 շիշ, ընդհանուր 30 լիտր սպիրտով և օղիով լցված երկու տարա, նույն պարունակությամբ մեկուկես լիտրանոց պլաստիկ 11 շիշ և կեղծ խմիչք պատրաստելու պարագաներ»,- ասված է հաղորդագրությունում:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
–00—ԱՊ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը փաստում է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումը
-
Իսրայելը Գազայի պաղեստինցիներին Հարավային Սուդանում վերաբնակեցնելու բանակցություններ է վարում
-
Թրամփ-Պուտին հանդիպումը ցույց տվեց 2 երկրների հարաբերություններում «լիցքաթափման» հնարավոր տեղաշարժը
-
«Բուսաբանական այգու» մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պաշտպանիչ բետոնե պատնեշներին և շրջվել
-
Եթե խախտել եք ԱՄՆ որևէ օրենք, ձեր վիզան կարող է հետ կանչվել, իսկ ձեզ կարող են արտաքսել․ դեսպանատուն
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է