Գեղարքունիքի մարզում բախվել են «BMW»-ն և «Hyundai»-ը․ վերջինը երկաթե արգելապատնեշներին և բռնկվել

16/08/2025 11:02 Ներքին կյանք

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Արաբո Մ․-ի վարած «BMW» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Ա․-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

—00—ՄԱ