ԿԿՀ-ն եզրակացրել է, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնները. «Հետք»

15/08/2025 19:28 Ներքին կյանք

«Հետք»․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օգոստոսի 14-ի նիստի ժամանակ քննության է ենթարկել վարաչպետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հարցը։

ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարույթ էր հարուցել հունիսի 2-ին, վերջինիս կողմից ֆեյսբուքյան իր էջում կատարած աղմկահարույց գրառումից երեք օր հետո։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Ն․ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

Վարույթի հարուցման մասին որոշումը հանձնաժողովը հունիսի 5-ին ուղարկել է Փաշինյանին՝ միաժամանակ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ՝ վարույթի շրջանակներում քննվող փաստական հանգամանքների վերաբերյալ։

Հանձնաժողովը նաև որոշում է կայացրել, որ անհրաժեշտ է անցկացնել  լեզվաբանական փորձաքննություն։ Փորձաքննությունն իրականացրել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հունիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր դիրքորոշումը, որում ասվում է.

««Դոմփել» բառը թեև խոսակցական, այնուհանդերձ, անպարկեշտ բառ չէ։ Ինչ վերաբերում է Ն. Փաշինյանի կողմից այդ բառի կիրառման կոնկրետ դեպքին, այն ուղղված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու արժեքների ու հիմունքների պաշտպանությանը, որոնք սահմանված են «Կանոնագիրք հայոց»-ով»։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

–00—ՍՊ