Փաշինյանը խոսել է Փեզեշքիանի հետ․ վստահեցրել են՝ Սյունիքի ճանապարհին օտարազգի ռազմական կցորդ չի լինի

15/08/2025 16:12 Ներքին կյանք

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Փաշինյան-Փեզեշքիան հեռախոսազրույցին՝ հայտնելով, որ Սյունիքի ճանապարհին օտարազգի կցորդներ չեն լինելու։

«Մեզ ասել են, որ սահմանը Հայաստանի սահմանը Իրանի հետ պահպանվելու է։ Իրանի և Հայաստանի սահմանը հազարամյակների պատմություն ունի, և մենք դա համարում են բարեկամության սահման։ 2 երկրները միշտ ջերմ հարաբերությունների մեջ են եղել։ Այնուամենայնիվ, Հայսատանի դիրքորոշումը մեզ համար շատ կարևոր են։ Հայաստանի կողմից մեզ փոխանցվել է , որ այլ ազգից ռազմական կցորդներ չեն լինելու»,-ասաց հյուպատոսը։

Մանրամասները՝ տեսանյութում

—00—ՄԱ