Զինծառայողը առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Պարտադիր ժամկետային զինծառայողի ծնողներն ու փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ։
ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ, և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Այնուհետև, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց էին իրականացրել հոսպիտալ, տեսակցել զինծառայողին։ Բժշկական օգնության և սպասարկման ընթացքին հետևելու նպատակով պարբերաբար կապ է պահպանվել բուժհաստատության հետ։
«Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 14-ին զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության, և առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
—00—ՄԱ