Կասեցվել է «Նոյլենդ»-ի չրերի արտադրամասի արտադրական գործունեությունը

15/08/2025 13:24 Ներքին կյանք

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Նոյլենդ» ՍՊԸ-ին պատկանող չրերի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Գեղակերտ) անցկացված վերահսկողությունը ցույց է տվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝

արտադրական շինությունների մի մասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից,

առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների, գործիքների, պարագաների մի մասը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ չրերի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

—00—ՄԱ