«Գլորիա» կարի ֆաբրիկայում բանվորուհիները ձեռքերը թողել են մամլիչի տակ, նրանք հոսպիտալացվել են

14/08/2025 20:46 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորում հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկայից «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 աշխատակից։

Տեղում պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 51-ամյա Հասմիկ Պ․-ն՝ «Ձախ նախաբազկի վերին երրորդի միջանցիկ վերք՝ մկանային վնասումով, նյարդային վնասում հարցականով, օտար մարմին, նախաբազկի ոսկրերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ և Լոռու մարզի բնակիչ 46-ամայ Աննա Բ․-ն՝ «Աջ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ» վնասվածքով։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում՝ վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին այս պահին բացատրություն տալու։

Բազումի ոստիկանները պարզել են, որ ժամը 10։55-ի սահմաներում Հասմիկ Պ․-ն Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի առաջին հարկում գտնվող «BP» արտադրամասում աշխատելու ընթացքում իր անզգուշության հետևանքով, չպահպանելով անվտանգության կանոնները, ձախ ձեռքը թողել է «Մամլիչ» հաստոցի տակ, ինչի հետևանքով ստացել է վերը նշված մարմնական վնասվածքները։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ