Բանտապետը քրեակատարողական ծառայողներին պարգևատրել է

14/08/2025 19:18 Ներքին կյանք

Պաշտոնեական պարտականությունների և հանձնարարականների կատարման ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար մի խումբ քրեակատարողական ծառայողներ Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի կողմից պարգևատրվել են կրծքանշաններով, պատվոգրերով, ինչպես նաև խրախուսանքի այլ տեսակներով։

Միջոցառման ընթացքում Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է պարգևատրված ծառայողներին և նշել, որ նախաձեռնության նպատակն է ոչ միայն արժևորել ծառայողների արդյունավետ գործունեությունը, այլև ապահովել լրացուցիչ խթան համակարգի շարունակական առաջընթացի և զարգացման համար։

–00—ՍՊ